Ուրբաթ, 03 Սեպտեմբեր 2010
CIOFF ARMENIA
Մեր մասին

Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն

 

Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնը գործում է 1937 թվականից անընդմեջ, հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեության հիմնական նպատակն է ժողովրդական ստեղծագործության անցյալի և ժամանակակից նյութական և ոչ նյութական արժեքների հայտնաբերումը, հավաքումը, պահպանումը և պրոպագանդումը, միաժամանակ նպաստել ժողովրդական ստեղծագործության զարգացմանը ներկա պայմաններում: Այդ նպատակով ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնը իր գործունեությունը ծավալում է հետևյալ հիմնական ուղղություններով.
 
Ժող երաժշտության և երգարվեստի պատմության ամփոփագիր

Հայ ժողովուրդը, ինչպես և ցանկացած այլ ժողովուրդ, ունի իր մշակույթը, որը դարեր շարունակ զարգացրել և պահպանել է: Իր ձևավորման պահից սկսած, փուլ առ փուլ նա իր հետ մեծացրել և հարստացրել է իր գեղեցիկի զգացողությունը: Հայ ժողովրդին բաժին էր ընկել հարուստ ռելյեֆով բնակավայր, ուր կային թե լեռնային գոտիներ, թե դաշտային գոտիներ և թե ջրային ռեսուրսներ: Բնականաբար,  երաժշտական տպավորությունները հայ մարդը ստացել է իր ապրելավայրից: Բնությունն է եղել հայ մարդու երգի առաջին ուսուցիչը: Ինչ էլ որ մարդը երգել է, առաջինը  գովերգել է իրեն շրջապատող բնությունը, հետո նոր իր ապրումը: Երաժշտության մեջ առավելագույնս նրբորեն արտահայտվել է մարդու հոգևոր զարգացումը: Որքան որ հարստացել է նրա հոգևոր աշխարհը, այնքան  նրբացել և հարստացել է նրա երաժշտական շտեմարանը:

Հայ ժողովուրդը երգը ստեղծելիս շեշտը դրել է ոչ թե ձայների մեխանիկական վեր ու վարի վրա, այլ մեղեդու ընթացքի ու է ապրումների ուժի վրա: Հոգևոր ապրումից է ծնվել երգը և եթե չի եղել տվյալ ապրումը, ապա անգամ կատարման դեպքում երգը չի ունեցել համապատախան ազդեցություն և տպավորություն: Ավելին, երգի արմատները  հնում այնքան խորն էին, որ ժողովուրդը երգ կատարելիս հույս ուներ մի շարք հիվանդություններից ազատվել: Երգը ոչ թե ի ցույց դնելու շնորք  էր, այլ ինքնամաքրման, ոգեկոչման  միջոց:

        Իր երգով հայ մարդը օղակվում էր ողջ տիեզերքին, դառնում նրա մի մասնիկը, ավելին,  իրեն շրջապատող բնությունը նա ընկալում էր որպես կենդանի էակի, որն ի վիճակի է  լսել և արձագանքել իրեն: